7-8 դասարանի սովորող՝ Մարի Մուղդուսյանը իր ընտանեկան դպրոցում ուսունասիրում է կաթնամթերքի արտադրության նրբությունները և արդյունքում ստանում է տնական թարմ մածուն:
Ինչպես խաղողից պատրաստել գինի
Տնական թարմ մածուն
7-րդ դասարանի սովորող՝ Վահե Գաբրիելյանը իր ընտանեկան դպրոցում պատրաստում է տնական մածուն: Գործնական աշխատանքի ժամանակ սովորողները շատ լավ հասկանում են ինչպես է կաթնաթթվային բակտերիաների շնորհիվ կաթից ստանում մածուն, զուգահեռ վերականգնում ենք հին ավանդույթները:
Նյութը սովորողի բլոգում
Թարմ մածուն
Միջին դպրոցի սովորող՝ էդգար Ղումաշյանը տեսանյութի միջոցով ներկայացնում է կաթնաթթվային բակտերիաների դերը կաթնամթերքի արտադրության մեջ: եթե ցանկանում եք ճիշտ մածուն մերել սովորել դիտեք Էդգարի տեսանյութը.
Ինչպես պատրաստել կաթնաշոռ
7-րդ դասարանի սովորղ՝ Նարե Խաչատրյանը իր ընտանեկան դպրոցում իրականացնում է արտադրական ուսուցում և մեզ է ներկայացնում ինչպես ճիշտ պատրաստել տնական օգտակար կաթնաշոռ:
Պատմում է Նարեն.
Կաթը տաքացնելուց հետո ավելացնում ենք քիչ քանակությամբ մածուն, խառնում ենք, ծածկում ենք որևէ հաստ ծածկոցով և թողնում ենք մի քանի ժամ մերվելու համար։
Երբ արդեն մածունը պատրաստ է լինում, նրան ավելացնում ենք ջուր` ստանալով, թանձր թան։ Ավելացնում ենք մի պտղունց աղ և դնում ենք կրակին` առանց խառնելու։ Ընթացքում խառնուրդը սկսելու է շաղել։ Սպասում ենք այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ, հենց առաջին եռը տալիս է, անջատում ենք գազօջախը։ Կաթսան կողք ենք դնում, որպեսզի պարունակությունը սառչի։ Սառելուց հետո ամբողջը լցնում ենք քամիչի մեջ, և կաթնաշոռը պատրաստ է։Տնական գինի
Միջին դպրոցի սովորող՝ Անահիտ Տիգրանյանը կենսաբանության դասաժամերին ուսումնասիրելով բակտերիաներ թեման, որոշել է տան պայմաններում պատրաստել տնական գինի, որ հասկանա բակտերիաների դերը գինու արտադրության մեջ:
Եկեք պատրաստենք տնական մածուն
Մանե Մարգարյանը յուրօրինակ ձևով է պատրաստում մածուն.
Տնական մածուն
7-րդ դասարանի սովորղ Ինեսա Մամյանը պատրաստում է տնական մածուն: Փոքր տեղեկություն տնական մածունի մասին.
Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Այն պարունակում է ամինաթթուներ, սպիտակուցներ, վիտամիններ, ֆոսֆոր, մագնեզիում և կալցիում, որոնց շնորհիվ բարելավում է մարսողությունը, կարգավորում իմունային համակարգի աշխատանքը, օգնում է պայքարել թունավորումների, աղեստամոքսային հիվանդությունների, ճնշման տատնումների ու նյարդային լարվածության դեմ։ Բացի այդ վերջինս համարվում է դիետիկ մթերք:
Քամած մածուն
Միջին դպրոցի սովորող՝ Նարե Արղությանը մածուն է մերում, իսկ հետո իր մերած մածունից ստանում է քամած մածուն:
Ինչպես պատրաստել կաթնաշոռ
Աշոտ Սարգսյանը, որը սովորում է 7-րդ դասարանում, կենսաբանության դասաժամերին ուսումնասիրելով ,,բակտեիաներ,, թեման, որոշեց իր ընտանեկան դպրոցում կաթնաշոռ պատրաստել: