Рубрика: Без рубрики

Պարսկական ազգային խոհանոց Նարինե Անջարղոլյանի հետ

Հունվարի 19-ին մեր ջոկատը հյուրընկալեց ճամբարականներ Անաիս և Սանահին Բելգլարյանների մայրիկին՝ Նարինե Անջարղոլյանին: Մեր ուշադրության կենտրոնում պարսկական ազգային խոհանոցն էր՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով, ճաշատեսակներով:

Նախագծի Ղեկավար՝ Մերի Սարգսյան

Рубрика: Без рубрики

Տնական հաց

Հասմիկ Ուզունյանի տարատարիք ջոկատը արտադրական ուսուցում են իրականացնում Միջին դպրոցի ակումբում։ Խմոր հունցեցինք և պատրաստեցինք տնական հաց, որով ընդմիջաման ժամանակ բրտուճներ պատրաստեցինք և կերանք։

Рубрика: Без рубрики

Ծիսական գաթաթխիկ

Այսօր մանկավարժական ճամբարի մասնակիցների հետ սկսեցինք միասնական ծիսական գաթաթխիկի արարողությունը՝ «Ձմեռային ազգագրական փառատոն – 2022»-ը։ Ծեսը սկսեցինք ավանդական գաթայի նշանակության մասին զրույցներով, միմյանց հաղորդեցինք մեր իմացած խորհուրդները կապված գաթայի հետ: Դրանք շատ, շատ են և գրեթե պահպանվում են մինչ մեր ժամանակները: Հայկական գաթաները տարբեր տարածաշջաններում տարբեր են, օրինակ՝ քոռ գաթա, շոռը գաթա, արցախյան գաթա, թելուկ գաթա, սինի գաթա, չրերով գաթա, թոնրի գաթա և այլն… Այսօր թխեցինք թոնրի գաթայի բաղադրատոմսով, չրերով, ընկույզով գաթաներ՝ հատուկ նախշազարդերով:

5b611b46-62cc-4205-8364-2c382b141d97

Պատումը՝ Գոհար Եղոյանի

Տեսաֆիլմը՝ Մարալ Կարապետյանի

Նկարները՝ Կարինե Խառատյանի

Рубрика: Без рубрики

Ծիսական հյուրսիրություն

Նյութը՝ Գոհար Եղոյանի բլոգում

Հունվարի 4-ի և 5-ի «Ազգագարական փառատոնի 2022»-ի շրջանակում ծիսական խոհանոց-աշխատանոցը ներկայացավ իր երկօրյա աշխատանքյին արդյունքում պատրաստած ավանդական թխուկներով՝ գաթաներով և փախլավայով: Հյուրասիրությունը ծիսական սպասքով էր՝ սեբաստացիական գինիով և մրգերով:

81b689ae-1cdc-41a5-91ee-03390af61aa9