Рубрика: Без рубрики

Ձեռագործ պայուսակներ

Միջին դպրոցի սովորողները տեխնոլոգիայի դասաժամին ձեռագործ պայուսակներ են պատրաստում։

Արդյունքում կստանանք պայուսակներ , որոնք կվաճառվեն։ Սովորողները իրականացնում են արտադրական ուսուցում։

Նախագիծ

Рубрика: Без рубрики

Պատրաստում ենք Ղադայիֆ

Թուրքերենով արտադրական ուսուցում․

Պատմում է՝ Աննա Խաչատրյանը

Թուրքերենեի ընտրության խումբը 09.12-ին պատրաստեց անուշեղեն, որը թուրքական աղադերի տարածված տարբերակներից է : Սկզբում թվում էր, թե դժվար կլինի այն պատրաստել, բայց մեզ հետ էր փորձառու Հասմիկ Ուզունյանը, ով օգնեց, սովորեցրեց եվ մեզ հետ մասնակցեզ մեր նախաձեռնությանը: Կարող ենք համարել , որ այն ստացված արտադրական ուսուցում էր, որը եզրափակվեց ինչպես համտեսով, հյուրասիրությամբ, այդպես էլ ՝ վաճառքով: Հետաքրքիր է , վաճառքը տևեց մի քանի րոպե, բոլորը անհամբեր էին փորձելու այդ փոքրամարմին սովորողների ձեռքի պատրաստած խմորեղենը: Ի դեպ, բոլորը շատ էին հավանել…եվ մեզ ոգևորել են, որ Սովորում ենք պատրաստելով նախագիծը լինի շարունակական:

Հա, նաև ասեմ, որ սովորողները շատ ոգևորված էին սովորոել բաղադրիչների անվանումները եվ պատրաստման ընթացքի լուսաբանումը թուրքերենով…կարող են համարել ստացված մեր արտադրական ուսուցումը…

Рубрика: Без рубрики

Ձեռագործ աշխատանքներ

Վայր՝՝ Միջին դպրոց

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ և այլ ցանկացողներ

Ակումբի համակարգող՝ Հասմիկ Ուզունյան

Ժամանակահատված՝ դեկտեմբեր-հունվար

Նպատակ՝

  • ուսումնասիրել ձեռագործ աշխատանքի հմտությունները
  • զարգացնել այն կրթահամալիրի տարածքում
  • վերականգնել հին ավանդույթները

Արդյունքներ՝

  • կրթահամալիրի դասավանդողներին և սովորողներին ներգրավել ձեռագործ աշխատանքի գործում
  • Իրականացնել արտադրական ուսուցում
  • Նոր մասնագիտության ընտրության հնարավորություն
  • սովորողներին փոխանցել նորը ստեղծելու կարողություն։

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Տարբեր  համարի հելուններ
  • Տրիկոտաժից թելեր
  • Ամրակներ և փականներ