Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Տնական մածուն

Պատմում է Թերեզա Դավյանը քոլեջի 1-1 կուրսից, նյութը կարող եք դիտել Թերեզայի բլոգում։

Մածունի արտադրություն,ընտանեկան նախագիծ

Տարիներ շարունակ մայրս մածունը պատրաստում է տան պայմաններում,գրեթե չէնք գնում խանութից։Երբ դեռ գյուղում էինք ապրում,այնտեղ մեր իսկ կովերի կաթից պատրասված մածունն էինք օգտագործում,իսկ արդեն այստեղ`Երևանում,գնում ենք կաթը,և մայրս պատրաստում է։

Շատ անգամներ եմ ներկա եղել պատրաստմանը,բայց երբեք չեմ մտածել, որ մի օր կպատրաստեմ ինքս։
Իհարկե շատ հատվածներ արեցի մայրիկիս օգնությամբ,բայց դե նախագիծը ամեն դեպքում ընտանեկան էր և խնդիր չէր լինի հաստատ նրա օգնությունը։

Պատրաստման եղանակը`Կաթը եռացնել, լցնել տարրայի մեջ, թողնել, որ գոլանա: Գոլանալու չափը որոշում ենք ճկույթի միջոցով, ինչպես տատիկները. եթե ճկույթի ծայրը կաթի մեջ մտցնելուց չի այրվում, ապա կաթը պատրաստ է, և կարելի է ավելացնել մածունը, որը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանի: Լավ խառնում ենք զանգվածը, ամուր փակում կափարիչով և ամուր փաթաթում տաք կտորով: Պահում ենք տաք տեղում և ձեռք չենք տալիս: 12 ժամից մածունը պատրաստ կլինի: Դնում ենք սառնարան և սպասում, մինչև կսառչի:

Տեսանյութ պատրաստման գործընթացից

Рубрика: Без рубрики

Խմորիչով հաց

20210222_074625

Նյութը՝ Անուշիկ Ղազարյանի բլոգում

Նախագիծն իրականացրեցին Ղազարյան Անուշիկը, Քերոբյան Հասմիկը և Ռուստամյան Լիլիան։ Մենք առաջին անգամ պատրաստեցինք հաց ՝ տան պայմաններում։

Բաղադրիչներ՝ •Ալյուր֊4 բաժակ

•Գոլ ջուր֊300մլ

•Շաքարավազ֊0.5 թ.գ.

•Աղ֊1 թ.գ.

•Խմորիչ֊2 թ.գ.

Նախագիծը ղեկավարում է Հասմիկ Ուզունյանը։