Աշոտ Սարգսյանը, որը սովորում է 7-րդ դասարանում, կենսաբանության դասաժամերին ուսումնասիրելով ,,բակտեիաներ,, թեման, որոշեց իր ընտանեկան դպրոցում կաթնաշոռ պատրաստել:
Рубрика: Կաթնամթերքի արտադրություն
Տնական մածուն
7-րդ դասարանի սովորող՝ Սամվել Աբգարյանը ներկայացնում է բակտերիաների դերը կաթնամթերքի արտադրության մեջ:
Տեսանյութը որպես ուսումնական նյութ է հանդիսանում այլ սովորողների համար.

Կաթից մածուն
Միջին դպրոցի սովորող՝ Վահագն Գաբրիելյանը կենսաբանության դասաժամին ուսումնասիրելով ,, բակտերիաներ,, թեման, ստեղծել է ուսումնական նյութ.
Գինու և կաթնամթերքի արտադրություն
Աստղիկ Վարսանյանը իր ընտանեկան դպրոցում պատրաստում է գինի և կաթնաշոռ։
Աստղիկ Վարսանյանի բլոգ-կաթնաշոռի արտադրություն
Աստղիկ Վարսանյանի բլոգ- ինչպես պատրաստել գինի
Ինչպես պատրաստել մածուն
Հովհաննես Ղազարյանը իրականացնում է արտադրական ուսուցում, իր ընտանեկան դպրոցում պատրաստում է մածուն։
Հովհաննես Ղազարյանի բլոգ
Ինչպես պատրաստել մածուն
Իռեն Նահապետյանի բլոգ
Ողջույն բոլորին։ Ես Նահապետյան Իռենն եմ, Մխիթար Սեբաստացի Կրթահամալրից, Միջին դպրոցի 7-1 դասարանից։ Այսօր կենսաբանություն առարկայից խոսելու ենք, թե ինչպես ճիշտ մերել տնական մածուն։
Նախ մածուն պատրաստելու, մերելու համար մեզ հարկավոր է կաթ, մածուն, փոքր բաժակ, որևիցէ տարրա, նաև հարկավոր կլինի սրբիչ։
Հիմա լցնում ենք կաթը և եռացնում ենք այն 5ից 7րոպե։ Քանի որ կաթը իր մեջ նույնպես պարունակում է ջրային բաժին, իսկ եռացնելու ընթացքում ջուրը գոլորշիանում է և արդյունքում կաթը խտանում, ստանում ենք խիտ կառուցվածքով անուշահամ մածուն։
Մեր կաթը արդեն եռաց 7րոպե, հիմա կթողնենք այն մի քիչ հովանա, քանի որ մերման ջերմաստիճանը պետք է լինի մինչև 37º։
Անցավ ահագին ժամանակ կաթը սառեց ինչքան հարկավոր էր։ Կաթը լցրել եմ մեր նախատեսած տարրայի մեջ, բաժակի մեջ լցրել ենք մածուն, այն թուլացրել ենք կաթով, խառում ենք և հիմա կլցնենք տարրայի մեջ։ Այսպես խառնելուց հետո, փակում ենք տարրան, և փաթաթում ենք սրբիչով։ Այն այսպես պետք է թողնենք 3ից 4ժամ։
Արդեն անցել է մոտավորապես երեք ու կես ժամ։ Վերցնում ենք սրբիչը և բացում ենք մեր տարրայի կափարիչը կիսատ թեքում և պետք է թողենք տարրան սառի։ Հենց զգում ենք, որ տարրան « սառել է տեղափոխում ենք սառնարան ամենաքիչը 5ից 6 ժամ (կամ ամբողջ գիշեր)։
Արդեն անցել է մեկ գիշեր, բացում ենք կափարիչը և տեսնում ենք, թե ինչ լավ մածուն է ստացվել։
Ես առաջին անգամ էի պատրաստում, երբեք այսպիսի բան չէի արել, բայց ինձ շատ դուր եկավ և սովորեցի, թե ինչպես ճիշտ մերել մածուն։
Այսօր մածուն մերելու մասին այսքանը…
Կաթնամթերքի արտադրություն
7-րդ դասարանի սովորող Արման Միրզոյանը իր ընտանեկան պրոցում իրականացնում է ամենաիսկական կաթնամթերքի արտադրություն․
Կաթնամթերքի արտադրություն
Անի Քարամյանը պատմում է կաթնաթթվային բակտերիաներ մասին, որը մեզ կօգնի իրականացնել կաթնամթերքի արտադրություն։
Կաթնամթերքի արտադրություն
Միջին դպրոցի սովորողները իրենց ընտանեկան դպրոցում կաթնամթերքի արտադրությամբ են զբաղվում։
Արման Մխեյանը ցույց է տալիս մածուն պատրաստելու գործընթացը
Մարիաննա Գրիգորյանը ուսումնասիրելով կաթնաթթվային բակտերիաները, ներկայացնում է նրանց օգտակար հատկությունները մածուն պատրաստման եղանակով։
Մածունի պատրաստում
Երեկ քոլեջի ուսանողները այցելել են Արևելյան դպրոց-պարտեզ իրականացնելու «Սովորողը սովորեցնում է» նախագիծը: Միասին պատրաստում են մածուն:
Ահա պատրաստման ընթացքը






