Рубрика: Без рубрики

Մածունի արտադրություն

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, Միջին դպրոցի տարատարիք ճամբարականների հետ , որոշեցինք իրականացնել ,,սովորողը սովորեցնում է,, նախագիծը և գնացինք Հարավային դպրոց , որ փոքր ճամբարականներին սվորեցնենք մածուն մերել, մեզ օգնեց Աննա թամրազյանը։

Նախքան մածուն մերելը մենք Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում ուսումնասիրեցինք երկու կաթնամթերք արտադրող ընկերությունների արատադրած կաթի որակները, դրանք ենէ Անի և Մարիանա արտադրողները։ Արդյունքում պարզեցին, որ Անի արտադրողի կաթի մեջ կար սոդա և օսլա, իսկ Մարիանան անարատ կաթի տվյալներ ցույց տվեց, բայց մի փոքր ջուր կար։ Այս փորձը հասկանալուց հետո որոշեցինք հարավում հենց Մարիանա ընկերության կաթից մածուն մերենք։ երգու ու պարով մերեցինք, իսկ հաջորդ օրը մեր մերած մածունից թանապուր պատրաստեցին կրտսեր ճամբարականները։

Рубрика: Без рубрики

Ծաղիկը Որպես բնական գունանյութ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ և Արևմտյան դպրոցի երկարացված օրվա խումբ

Դասավանդողներ՝ Հասմիկ Ուզունյան և Շողիկ Սահակյան

Ժամնակահատված՝ Ձմեռային ճամբար- երկարաժամկետ

Նախագիծ

Շողիկ Սահակայան իր խմբի սովորողների հետ Քոլեջում՝ Շողիկ Պողոսյանի հետ բույսի ծաղիկներից ստացել են բնական գունանյութ։ Բնական գունանյութով պատրաստեցինք խմորեղեն։ Սովորողներին պատմեցինք Թավշածաղկի առողջարար հատկությունների մասին և հունցեցինք խմոր․

Рубрика: Без рубрики

Ինչպես պատրաստել մածուն

7-րդ դասարանի սովորղները ուսումնասիրելով ,, օգտակար բակտերիաներ,, թեման, որոշեցին մածուն մերել և այս գործում համոզվել, որ օգտակար բակտերիանեը օգտագործվում են նաև կաթնամթերքի արտադրության մեջ։

Ներկայացնում է Հասմիկ Մանվելյանը

Рубрика: Без рубрики

Կավե կճուճիկներ

Միջին դպրոցի սովորողներն իրականացնում են իսկական արտադրական ուսուցում։

Նախագիծ` կավե կճուճիկներ հորած պանրի համար

Դասավանդողներ`Մովսես Ավետիսյան և Թագուհի Հմայակյան

Սովորող՝ Կարինե Դադոյան

Рубрика: Без рубрики

Հորած պանիրը կավե կճուճիկների մեջ

Միջին դպրոցի սովորողները իրականացնում են համագործակցային նախագիծ։ Կավագործության ընտրությամբ գործունեության մասնակցող սովորողները պատրաստել էին կավե կճուճիկներ, որոնք լցոնվեցի սովորղների պատրաստված հորած պանրով․

Рубрика: Без рубрики

Թեյի արտադրություն

Միջին դպրոցի սովորողները Քոլեջում իրականացնում են թեյի արտադրությոն։ Կրթահամալիրի տարբեր դպրոցների սովորողները Քոլեջում մշակում են տարբեր խոտաբույսեր, որոնցից պատրաստում ենք թեյի փնջեր։

Պատմում են սովորողները`

Աննա Թադևոսյան

Ռուզաննա Տոգրմաջյան

Էվա Եփրեմյան

Ավելի մանրամասն կարող եք դիտել ստորև․

Рубрика: Без рубрики, Կաթնամթերքի արտադրություն

Կաթնամթերքի արտադրություն

7-8 դասարանի սովորող՝ Մարի Մուղդուսյանը իր ընտանեկան դպրոցում ուսունասիրում է կաթնամթերքի արտադրության նրբությունները և արդյունքում ստանում է տնական թարմ մածուն: