Рубрика: Без рубрики

Կաթի որակի ստուգում

Մածունի արտադրություն և կաթի որակի ստուգում։ Այս երկու գործունեությունները իրար հաջորդող փորձեր են, որոնք բավականին շատ տեղեկատվություն են տալիս ճիշտ կաթ ընտրելու գործում։ Կաթի որակը ստուգեցինք ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում։ Արդյունքում հասկացանք, որ Մարիանա ընկերության արտադրած կաթը ավելի անարատ է, իսկ Անի ընկերության կաթը պարունակում էր, օսլա և սոդա։ Գործունեության շարունակությունը եղավ Հարավային դպրոցում, Մարիանա ընկերության կաթով Միջին դպրոցի ճամբարականները փոքրիկ ճամբարականներին սովորեցրեցին մածուն մերել։ Մածունը բավականին լավ էր ստացվել։ Հարրավային դպրոցի ճամբարականները Անարատ մածունից թանապուր պատրաստեցին և հյուրասիրեցին իրենց ընկերներին և ուսուցիչներին։

Рубрика: Без рубрики

Մածունի արտադրություն

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, Միջին դպրոցի տարատարիք ճամբարականների հետ , որոշեցինք իրականացնել ,,սովորողը սովորեցնում է,, նախագիծը և գնացինք Հարավային դպրոց , որ փոքր ճամբարականներին սվորեցնենք մածուն մերել, մեզ օգնեց Աննա թամրազյանը։

Նախքան մածուն մերելը մենք Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում ուսումնասիրեցինք երկու կաթնամթերք արտադրող ընկերությունների արատադրած կաթի որակները, դրանք ենէ Անի և Մարիանա արտադրողները։ Արդյունքում պարզեցին, որ Անի արտադրողի կաթի մեջ կար սոդա և օսլա, իսկ Մարիանան անարատ կաթի տվյալներ ցույց տվեց, բայց մի փոքր ջուր կար։ Այս փորձը հասկանալուց հետո որոշեցինք հարավում հենց Մարիանա ընկերության կաթից մածուն մերենք։ երգու ու պարով մերեցինք, իսկ հաջորդ օրը մեր մերած մածունից թանապուր պատրաստեցին կրտսեր ճամբարականները։

Рубрика: Без рубрики

Ծաղիկը Որպես բնական գունանյութ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ և Արևմտյան դպրոցի երկարացված օրվա խումբ

Դասավանդողներ՝ Հասմիկ Ուզունյան և Շողիկ Սահակյան

Ժամնակահատված՝ Ձմեռային ճամբար- երկարաժամկետ

Նախագիծ

Շողիկ Սահակայան իր խմբի սովորողների հետ Քոլեջում՝ Շողիկ Պողոսյանի հետ բույսի ծաղիկներից ստացել են բնական գունանյութ։ Բնական գունանյութով պատրաստեցինք խմորեղեն։ Սովորողներին պատմեցինք Թավշածաղկի առողջարար հատկությունների մասին և հունցեցինք խմոր․

Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Տնական մածուն

Պատմում է ՝ Հարություն Ավագյանը

Կատարեցինք բնագիտական փորձ, փորձեցինք պատրաստել մածուն կաթնաթթվային բակտերիաներով։

Անհրաժեշտ մթերք՝ կաթ, կաթնաթթվային բակտերիա/ մի քիչ թթու մածուն/։

Կաթը եռացրեցինք , լցրեցինք մաքուր , ապակյա տարաների մեջ, այնուհետև բակտերիաները լցրեցինք կաթի մեջ և ծածկեցինք ծածկոցով։ Անցավ 24ժամ, ստուգեցինք մի տարայի մածունը չէր ստացվել, մի գուցե լավ չէի խառնել կամ քիչ էի ավելացրել թթու մածուն, իսկ մյուսը ստացվել էր։

Рубрика: Без рубрики

Ինչպես պատրաստել մածուն

7-րդ դասարանի սովորղները ուսումնասիրելով ,, օգտակար բակտերիաներ,, թեման, որոշեցին մածուն մերել և այս գործում համոզվել, որ օգտակար բակտերիանեը օգտագործվում են նաև կաթնամթերքի արտադրության մեջ։

Ներկայացնում է Հասմիկ Մանվելյանը