Рубрика: Без рубрики

Մածունի արտադրություն

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, Միջին դպրոցի տարատարիք ճամբարականների հետ , որոշեցինք իրականացնել ,,սովորողը սովորեցնում է,, նախագիծը և գնացինք Հարավային դպրոց , որ փոքր ճամբարականներին սվորեցնենք մածուն մերել, մեզ օգնեց Աննա թամրազյանը։

Նախքան մածուն մերելը մենք Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում ուսումնասիրեցինք երկու կաթնամթերք արտադրող ընկերությունների արատադրած կաթի որակները, դրանք ենէ Անի և Մարիանա արտադրողները։ Արդյունքում պարզեցին, որ Անի արտադրողի կաթի մեջ կար սոդա և օսլա, իսկ Մարիանան անարատ կաթի տվյալներ ցույց տվեց, բայց մի փոքր ջուր կար։ Այս փորձը հասկանալուց հետո որոշեցինք հարավում հենց Մարիանա ընկերության կաթից մածուն մերենք։ երգու ու պարով մերեցինք, իսկ հաջորդ օրը մեր մերած մածունից թանապուր պատրաստեցին կրտսեր ճամբարականները։

Оставьте комментарий