Рубрика: Без рубрики

Կավե կճուճիկներ

Միջին դպրոցի սովորողներն իրականացնում են իսկական արտադրական ուսուցում։

Նախագիծ` կավե կճուճիկներ հորած պանրի համար

Դասավանդողներ`Մովսես Ավետիսյան և Թագուհի Հմայակյան

Սովորող՝ Կարինե Դադոյան

Рубрика: Без рубрики

Հորած պանիրը կավե կճուճիկների մեջ

Միջին դպրոցի սովորողները իրականացնում են համագործակցային նախագիծ։ Կավագործության ընտրությամբ գործունեության մասնակցող սովորողները պատրաստել էին կավե կճուճիկներ, որոնք լցոնվեցի սովորղների պատրաստված հորած պանրով․

Рубрика: Без рубрики

Թեյի արտադրություն

Միջին դպրոցի սովորողները Քոլեջում իրականացնում են թեյի արտադրությոն։ Կրթահամալիրի տարբեր դպրոցների սովորողները Քոլեջում մշակում են տարբեր խոտաբույսեր, որոնցից պատրաստում ենք թեյի փնջեր։

Պատմում են սովորողները`

Աննա Թադևոսյան

Ռուզաննա Տոգրմաջյան

Էվա Եփրեմյան

Ավելի մանրամասն կարող եք դիտել ստորև․

Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Հորած պանիր

Քչերը գիտեն, որ հորած պանիրը՝ այդ յուրահատուկ համային հատկություններով օժտված մթերքը, որն ունի օգտակար բուժիչ եւ մանրէասպան հատկություններ, առաջին անգամ հայտնվել է Վանում՝ շնորհիվ հայ բժշկի, դեռեւս 200 տարի առաջ: Այս պանրի բուժիչ հատկությունները թաքնված են պատրաստման եղանակի եւ ընտրված խոտաբույսերի մեջ, որոնք կազմում են պանրի քաշի 15 տոկոսը: Պանիրը այժմ Թուրքիայում եւ հատկապես Վանում պատրաստում են այնպես, ինչպես հայ բժիշկը դա ներկայացրել էր 200 տարի առաջ: Այն պատրաստվում է վաղ գարնանը, երբ նոր են սկսում աճել բույսերը, քանի որ այդ ժամանակ կենդանական կաթն էլ արտադրվում է թարմ խոտի օգտագործմամբ: Հորած պանրի ամենագլխավոր բույսը համարվում է սխտորը, որն ընդունված է անվանել սիրմո, քանի որ այն փոքր-ինչ տարբերվում է մեր իմացած եւ առօրյայում գործածվող սխտորից: Այն ավելի շատ ունի վայրի ծագում, եւ պանրի մեջ մտնող յոթը պարտադիր բույսերից ամենագլխավորն է: Սխտորն ավելացվում է պանրի մերման ժամանակ, ապա պատրաստ պանրին են ավելացվում աղը՝ ըստ ճաշակի, խոտաբույսերի տեսակներն ու երեք ամիս հորելուց հետո՝ դարման-պանիրն արդեն պատրաստ։

Հորած պանրի բաղադրատոմս՝

Սովորական տնական պանիր( պատրաստել են սովորողները), կաթնաշոռ, թել-պանիր, թթվասեր, չորացրած ուրց կամ թարխուն։