Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Ինչպես պատրաստել կաթնաշոռ

7-րդ դասարանի սովորղ՝ Նարե Խաչատրյանը իր ընտանեկան դպրոցում իրականացնում է արտադրական ուսուցում և մեզ է ներկայացնում ինչպես ճիշտ պատրաստել տնական օգտակար կաթնաշոռ:

Պատմում է Նարեն.

Կաթը տաքացնելուց հետո ավելացնում ենք քիչ քանակությամբ մածուն, խառնում ենք, ծածկում ենք որևէ հաստ ծածկոցով և թողնում ենք մի քանի ժամ մերվելու համար։

Երբ արդեն մածունը պատրաստ է լինում, նրան ավելացնում ենք ջուր` ստանալով, թանձր թան։ Ավելացնում ենք մի պտղունց աղ և դնում ենք կրակին` առանց խառնելու։ Ընթացքում խառնուրդը սկսելու է շաղել։ Սպասում ենք այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ, հենց առաջին եռը տալիս է, անջատում ենք գազօջախը։ Կաթսան կողք ենք դնում, որպեսզի պարունակությունը սառչի։ Սառելուց հետո ամբողջը լցնում ենք քամիչի մեջ, և կաթնաշոռը պատրաստ է։

Рубрика: Գինու արտադրություն

Տնական գինի

Միջին դպրոցի սովորող՝ Անահիտ Տիգրանյանը կենսաբանության դասաժամերին ուսումնասիրելով բակտերիաներ թեման, որոշել է տան պայմաններում պատրաստել տնական գինի, որ հասկանա բակտերիաների դերը գինու արտադրության մեջ:

Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Տնական մածուն

7-րդ դասարանի սովորղ Ինեսա Մամյանը պատրաստում է տնական մածուն: Փոքր տեղեկություն տնական մածունի մասին.

Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Այն պարունակում է ամինաթթուներ, սպիտակուցներ, վիտամիններ, ֆոսֆոր, մագնեզիում և կալցիում, որոնց շնորհիվ բարելավում է մարսողությունը, կարգավորում իմունային համակարգի աշխատանքը, օգնում է պայքարել  թունավորումների, աղեստամոքսային հիվանդությունների, ճնշման տատնումների ու նյարդային լարվածության դեմ։ Բացի այդ վերջինս համարվում է դիետիկ մթերք: