Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Հորած պանիր

Քչերը գիտեն, որ հորած պանիրը՝ այդ յուրահատուկ համային հատկություններով օժտված մթերքը, որն ունի օգտակար բուժիչ եւ մանրէասպան հատկություններ, առաջին անգամ հայտնվել է Վանում՝ շնորհիվ հայ բժշկի, դեռեւս 200 տարի առաջ: Այս պանրի բուժիչ հատկությունները թաքնված են պատրաստման եղանակի եւ ընտրված խոտաբույսերի մեջ, որոնք կազմում են պանրի քաշի 15 տոկոսը: Պանիրը այժմ Թուրքիայում եւ հատկապես Վանում պատրաստում են այնպես, ինչպես հայ բժիշկը դա ներկայացրել էր 200 տարի առաջ: Այն պատրաստվում է վաղ գարնանը, երբ նոր են սկսում աճել բույսերը, քանի որ այդ ժամանակ կենդանական կաթն էլ արտադրվում է թարմ խոտի օգտագործմամբ: Հորած պանրի ամենագլխավոր բույսը համարվում է սխտորը, որն ընդունված է անվանել սիրմո, քանի որ այն փոքր-ինչ տարբերվում է մեր իմացած եւ առօրյայում գործածվող սխտորից: Այն ավելի շատ ունի վայրի ծագում, եւ պանրի մեջ մտնող յոթը պարտադիր բույսերից ամենագլխավորն է: Սխտորն ավելացվում է պանրի մերման ժամանակ, ապա պատրաստ պանրին են ավելացվում աղը՝ ըստ ճաշակի, խոտաբույսերի տեսակներն ու երեք ամիս հորելուց հետո՝ դարման-պանիրն արդեն պատրաստ։

Հորած պանրի բաղադրատոմս՝

Սովորական տնական պանիր( պատրաստել են սովորողները), կաթնաշոռ, թել-պանիր, թթվասեր, չորացրած ուրց կամ թարխուն։

Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Կաթի մաքրության ստուգում

,,Սովորողը սովորեցնում է,, նախագծի շրջանակում Միջին դպրոցի սովորողները Գայանե Մխիթարյանի և Վարսենիկ Գրիգորյանի հետ քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայում ստուգեցի տարբեր արտադրողի կաթերի մաքրությունը։ Աաավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում․

Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Տնական կաթնաշոռ

7-5 դասարանի սովորող Մարի Մելոյանը իր ընտանեկան դպրոցում պատրաստում է թարմ կաթնաշոռ, որը օգտակար է մեր օրգանիզմի համար: Սովորողները իրենց ընտանեկան դպրոցում վերականգնում են հին ավանդույթները:

Рубрика: Без рубрики, Կաթնամթերքի արտադրություն

Կաթնամթերքի արտադրություն

7-8 դասարանի սովորող՝ Մարի Մուղդուսյանը իր ընտանեկան դպրոցում ուսունասիրում է կաթնամթերքի արտադրության նրբությունները և արդյունքում ստանում է տնական թարմ մածուն:

Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Տնական թարմ մածուն

7-րդ դասարանի սովորող՝ Վահե Գաբրիելյանը իր ընտանեկան դպրոցում պատրաստում է տնական մածուն: Գործնական աշխատանքի ժամանակ սովորողները շատ լավ հասկանում են ինչպես է կաթնաթթվային բակտերիաների շնորհիվ կաթից ստանում մածուն, զուգահեռ վերականգնում ենք հին ավանդույթները:

Նյութը սովորողի բլոգում