Рубрика: Գինու արտադրություն

Տնական գինի

Արեն Ղազարյանը հայրիկի օգնությամբ ուսումնասիրում է տնական գինի պատրաստելու նրբությունները։ Իրենց ընտանեկան դպրոցում Ղազարյանները պատրաստում են իսկական անմահական գինի։

Рубрика: Գինու արտադրություն

Ինչպես խաղողից պատրաստել գինի

7-4 դասարանի սովորող՝ Մարկ Բուդաղյանը ուսումնասիրելով ,,բակտերիաներ,, թեման, իր ընտանեկան դպրոցում որոշեց գինի պատրաստել և գործնական աշխատանքի շնորհիվ հասկանալ բակտերիաների դերը գինի ստանալու գործընթացում:

Рубрика: Գինու արտադրություն

Տնական գինի

Միջին դպրոցի սովորող՝ Անահիտ Տիգրանյանը կենսաբանության դասաժամերին ուսումնասիրելով բակտերիաներ թեման, որոշել է տան պայմաններում պատրաստել տնական գինի, որ հասկանա բակտերիաների դերը գինու արտադրության մեջ:

Рубрика: Գինու արտադրություն, Կաթնամթերքի արտադրություն

Գինու և կաթնամթերքի արտադրություն

Աստղիկ Վարսանյանը իր ընտանեկան դպրոցում պատրաստում է գինի և կաթնաշոռ։

Աստղիկ Վարսանյանի բլոգ-կաթնաշոռի արտադրություն

Աստղիկ Վարսանյանի բլոգ- ինչպես պատրաստել գինի

Рубрика: Գինու արտադրություն

Ինչպես պատրաստել գինի


Իռեն Նահապետյանի բլոգ

Բարև ձեզ, Ես Նահապետյան Իռենն եմ, Մխիթար Սեբաստացի Կրթահամալրից, Միջին դպրոցի 7-1 դասարանից։ Այսօր կենսաբանություն առարկայից խոսելու ենք, թե ինչպես խաղողից պատրաստել տնական գինի։

Ես կարծում էի, որ գինի պատրաստելը շատ դժար է, բայց ինքս իմ ձեռքով անելուց հետո հասկացա, որ շատերը կարող են անել։

Ուրեմն մեզ պետք կգա խաղող, շաքարավազ, քամիչ և հարկավոր կլինեն տարաններ։ Խաղողը լվալ չի կարելի, որպեսզի բնական խմորիչները չմաքրվեն և քաղցրության աստիճանը չիջնի։ Զգուշությամբ առանձնացնում ենք չանչը հատիկներից։ Իսկ հիմա ճզմում ենք խաղողը։ Ճզմելուց հետո ավելացնում ենք շաքարավազ և խառնում ենք։ Այնուհետև այն տեղափոխում ենք տարաների մեջ, ի դեպ այն պետք է լինի չոր, շատ մաքուր, ցանկալի է չօգտագործած։ Նաև մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել այն տարաները, որոնց մեջ նախկինում կաթ է լցված եղել։

Տարան փակում ենք մառլայով և թողում ենք 4ից 5օր չոր և տաք պայմաններում։ Այսպես թողում ենք, որ խաղողի հյութը եփվի։

Արդեն անցել է 5օր, հիմա պետք է խաղողի զանգվածը քամում ենք։

Քամելուց հետո այն փակում ենք հատուկ կափարիչներով։ Եվ տարաները պետք է դնենք տաք
տեղերում (24-25 աստիճան ջերմաստիճան) Այն պետք է այսպես պահել մոտ 21-28 օր։

Ահա և մեր պատրաստած գինու վերջնական արդյունքները։ Այս տնական գինի պատրաստելը շատ հետաքրքիր էր։