Նախագծի Ղեկավար՝ Մերի Սարգսյան
Рубрика: Без рубрики
Տնական հաց
Ծիսական գաթաթխիկ
Այսօր մանկավարժական ճամբարի մասնակիցների հետ սկսեցինք միասնական ծիսական գաթաթխիկի արարողությունը՝ «Ձմեռային ազգագրական փառատոն – 2022»-ը։ Ծեսը սկսեցինք ավանդական գաթայի նշանակության մասին զրույցներով, միմյանց հաղորդեցինք մեր իմացած խորհուրդները կապված գաթայի հետ: Դրանք շատ, շատ են և գրեթե պահպանվում են մինչ մեր ժամանակները: Հայկական գաթաները տարբեր տարածաշջաններում տարբեր են, օրինակ՝ քոռ գաթա, շոռը գաթա, արցախյան գաթա, թելուկ գաթա, սինի գաթա, չրերով գաթա, թոնրի գաթա և այլն… Այսօր թխեցինք թոնրի գաթայի բաղադրատոմսով, չրերով, ընկույզով գաթաներ՝ հատուկ նախշազարդերով:
Պատումը՝ Գոհար Եղոյանի
Տեսաֆիլմը՝ Մարալ Կարապետյանի
Նկարները՝ Կարինե Խառատյանի
Ծիսական հյուրսիրություն
Նյութը՝ Գոհար Եղոյանի բլոգում
Հունվարի 4-ի և 5-ի «Ազգագարական փառատոնի 2022»-ի շրջանակում ծիսական խոհանոց-աշխատանոցը ներկայացավ իր երկօրյա աշխատանքյին արդյունքում պատրաստած ավանդական թխուկներով՝ գաթաներով և փախլավայով: Հյուրասիրությունը ծիսական սպասքով էր՝ սեբաստացիական գինիով և մրգերով:
Ձեռագործ պայուսակներ
Միջին դպրոցի սովորողները տեխնոլոգիայի դասաժամին ձեռագործ պայուսակներ են պատրաստում։
Արդյունքում կստանանք պայուսակներ , որոնք կվաճառվեն։ Սովորողները իրականացնում են արտադրական ուսուցում։
Նախագիծ
Պատրաստում ենք Ղադայիֆ
Թուրքերենով արտադրական ուսուցում․
Պատմում է՝ Աննա Խաչատրյանը
Թուրքերենեի ընտրության խումբը 09.12-ին պատրաստեց անուշեղեն, որը թուրքական աղադերի տարածված տարբերակներից է : Սկզբում թվում էր, թե դժվար կլինի այն պատրաստել, բայց մեզ հետ էր փորձառու Հասմիկ Ուզունյանը, ով օգնեց, սովորեցրեց եվ մեզ հետ մասնակցեզ մեր նախաձեռնությանը: Կարող ենք համարել , որ այն ստացված արտադրական ուսուցում էր, որը եզրափակվեց ինչպես համտեսով, հյուրասիրությամբ, այդպես էլ ՝ վաճառքով: Հետաքրքիր է , վաճառքը տևեց մի քանի րոպե, բոլորը անհամբեր էին փորձելու այդ փոքրամարմին սովորողների ձեռքի պատրաստած խմորեղենը: Ի դեպ, բոլորը շատ էին հավանել…եվ մեզ ոգևորել են, որ Սովորում ենք պատրաստելով նախագիծը լինի շարունակական:
Հա, նաև ասեմ, որ սովորողները շատ ոգևորված էին սովորոել բաղադրիչների անվանումները եվ պատրաստման ընթացքի լուսաբանումը թուրքերենով…կարող են համարել ստացված մեր արտադրական ուսուցումը…
Ձեռագործ աշխատանքներ
Վայր՝՝ Միջին դպրոց
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ և այլ ցանկացողներ
Ակումբի համակարգող՝ Հասմիկ Ուզունյան
Ժամանակահատված՝ դեկտեմբեր-հունվար
Նպատակ՝
- ուսումնասիրել ձեռագործ աշխատանքի հմտությունները
- զարգացնել այն կրթահամալիրի տարածքում
- վերականգնել հին ավանդույթները
Արդյունքներ՝
- կրթահամալիրի դասավանդողներին և սովորողներին ներգրավել ձեռագործ աշխատանքի գործում
- Իրականացնել արտադրական ուսուցում
- Նոր մասնագիտության ընտրության հնարավորություն
- սովորողներին փոխանցել նորը ստեղծելու կարողություն։
Անհրաժեշտ իրերի ցանկ՝
- Տարբեր համարի հելուններ
- Տրիկոտաժից թելեր
- Ամրակներ և փականներ
Պատրաստում ենք մածուն
7-4 դասարանի սովորղ Մկրտիչ Համբարձումյանը կենսաբանության դասին ուսումնասիրելով կաթնաթթվային բակտերիաները տան պայամաններում զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։
Տնական գինի
Սամվել Հովհաննիսյանը տան պայմաններում պատրաստում է խաղողի գինի, տեսանյութում Սամվելը մանրամասն ներկայացնում եմ պատրաստման իր եղանակը․
8-րդ դասարանի սովորողները տեխնոլոգիայի դասաժամին պատրաստեցին Կեսար աղցան, սովորողները խնամքով հաշվարկներ իրականացրեցին անհրաժեշտ մթերքները գնելու համար ապա իրենք գնւմներ իրականացրեցին, որց հետո պատրաստեցին աղցանը։ Երկար ընդմիջման ժամանակ սնվեցին իրենց պատրաստած աղցանով։
Բաղադրատոմց․
- հավի կրծքամիս — 200գր
- լոլիկ չերրի — 100գր կամ 1 հատ սովորական լոլիկ
- պանիր պարմեզան — 50գր
- հազարի թերթեր — 1 կապ
- հաց սպիտակ — 1/2 հատ բատոն
- սխտոր — 1 պճեղ
- ձիթայուղ
- աղ
- պղպեղ սև
- Սոուսի համար՝
- ձվի դեղնուց — 2 հատ
- ձիթայուղ — 100մլ
- հյութ կիտրոնի — 3ճ/գդ
- սխտոր — 1-2 պճեղ
- մանանեխ — 1-2թ/գդ
աղ