7-րդ դասարանի սովորղ՝ Նարե Խաչատրյանը իր ընտանեկան դպրոցում իրականացնում է արտադրական ուսուցում և մեզ է ներկայացնում ինչպես ճիշտ պատրաստել տնական օգտակար կաթնաշոռ:
Պատմում է Նարեն.
Կաթը տաքացնելուց հետո ավելացնում ենք քիչ քանակությամբ մածուն, խառնում ենք, ծածկում ենք որևէ հաստ ծածկոցով և թողնում ենք մի քանի ժամ մերվելու համար։
Երբ արդեն մածունը պատրաստ է լինում, նրան ավելացնում ենք ջուր` ստանալով, թանձր թան։ Ավելացնում ենք մի պտղունց աղ և դնում ենք կրակին` առանց խառնելու։ Ընթացքում խառնուրդը սկսելու է շաղել։ Սպասում ենք այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ, հենց առաջին եռը տալիս է, անջատում ենք գազօջախը։ Կաթսան կողք ենք դնում, որպեսզի պարունակությունը սառչի։ Սառելուց հետո ամբողջը լցնում ենք քամիչի մեջ, և կաթնաշոռը պատրաստ է։