Այսօր մանկավարժական ճամբարի մասնակիցների հետ սկսեցինք միասնական ծիսական գաթաթխիկի արարողությունը՝ «Ձմեռային ազգագրական փառատոն – 2022»-ը։ Ծեսը սկսեցինք ավանդական գաթայի նշանակության մասին զրույցներով, միմյանց հաղորդեցինք մեր իմացած խորհուրդները կապված գաթայի հետ: Դրանք շատ, շատ են և գրեթե պահպանվում են մինչ մեր ժամանակները: Հայկական գաթաները տարբեր տարածաշջաններում տարբեր են, օրինակ՝ քոռ գաթա, շոռը գաթա, արցախյան գաթա, թելուկ գաթա, սինի գաթա, չրերով գաթա, թոնրի գաթա և այլն… Այսօր թխեցինք թոնրի գաթայի բաղադրատոմսով, չրերով, ընկույզով գաթաներ՝ հատուկ նախշազարդերով:
Պատումը՝ Գոհար Եղոյանի
Տեսաֆիլմը՝ Մարալ Կարապետյանի
Նկարները՝ Կարինե Խառատյանի