Իռեն Նահապետյանի բլոգ
Բարև ձեզ, Ես Նահապետյան Իռենն եմ, Մխիթար Սեբաստացի Կրթահամալրից, Միջին դպրոցի 7-1 դասարանից։ Այսօր կենսաբանություն առարկայից խոսելու ենք, թե ինչպես խաղողից պատրաստել տնական գինի։
Ես կարծում էի, որ գինի պատրաստելը շատ դժար է, բայց ինքս իմ ձեռքով անելուց հետո հասկացա, որ շատերը կարող են անել։
Ուրեմն մեզ պետք կգա խաղող, շաքարավազ, քամիչ և հարկավոր կլինեն տարաններ։ Խաղողը լվալ չի կարելի, որպեսզի բնական խմորիչները չմաքրվեն և քաղցրության աստիճանը չիջնի։ Զգուշությամբ առանձնացնում ենք չանչը հատիկներից։ Իսկ հիմա ճզմում ենք խաղողը։ Ճզմելուց հետո ավելացնում ենք շաքարավազ և խառնում ենք։ Այնուհետև այն տեղափոխում ենք տարաների մեջ, ի դեպ այն պետք է լինի չոր, շատ մաքուր, ցանկալի է չօգտագործած։ Նաև մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել այն տարաները, որոնց մեջ նախկինում կաթ է լցված եղել։
Տարան փակում ենք մառլայով և թողում ենք 4ից 5օր չոր և տաք պայմաններում։ Այսպես թողում ենք, որ խաղողի հյութը եփվի։
Արդեն անցել է 5օր, հիմա պետք է խաղողի զանգվածը քամում ենք։
Քամելուց հետո այն փակում ենք հատուկ կափարիչներով։ Եվ տարաները պետք է դնենք տաք
տեղերում (24-25 աստիճան ջերմաստիճան) Այն պետք է այսպես պահել մոտ 21-28 օր։
Ահա և մեր պատրաստած գինու վերջնական արդյունքները։ Այս տնական գինի պատրաստելը շատ հետաքրքիր էր։