Рубрика: Կաթնամթերքի արտադրություն

Ինչպես պատրաստել մածուն

Իռեն Նահապետյանի բլոգ

Ողջույն բոլորին։ Ես Նահապետյան Իռենն եմ, Մխիթար Սեբաստացի Կրթահամալրից, Միջին դպրոցի 7-1 դասարանից։ Այսօր կենսաբանություն առարկայից խոսելու ենք, թե ինչպես ճիշտ մերել տնական մածուն։

Նախ մածուն պատրաստելու, մերելու համար մեզ հարկավոր է կաթ, մածուն, փոքր բաժակ, որևիցէ տարրա, նաև հարկավոր կլինի սրբիչ։

Հիմա լցնում ենք կաթը և եռացնում ենք այն 5ից 7րոպե։ Քանի որ կաթը իր մեջ նույնպես պարունակում է ջրային բաժին, իսկ եռացնելու ընթացքում ջուրը գոլորշիանում է և արդյունքում կաթը խտանում, ստանում ենք խիտ կառուցվածքով անուշահամ մածուն։

Մեր կաթը արդեն եռաց 7րոպե, հիմա կթողնենք այն մի քիչ հովանա, քանի որ մերման ջերմաստիճանը պետք է լինի մինչև 37º։

Անցավ ահագին ժամանակ կաթը սառեց ինչքան հարկավոր էր։ Կաթը լցրել եմ մեր նախատեսած տարրայի մեջ, բաժակի մեջ լցրել ենք մածուն, այն թուլացրել ենք կաթով, խառում ենք և հիմա կլցնենք տարրայի մեջ։ Այսպես խառնելուց հետո, փակում ենք տարրան, և փաթաթում ենք սրբիչով։ Այն այսպես պետք է թողնենք 3ից 4ժամ։

Արդեն անցել է մոտավորապես երեք ու կես ժամ։ Վերցնում ենք սրբիչը և բացում ենք մեր տարրայի կափարիչը կիսատ թեքում և պետք է թողենք տարրան սառի։ Հենց զգում ենք, որ տարրան « սառել է տեղափոխում ենք սառնարան ամենաքիչը 5ից 6 ժամ (կամ ամբողջ գիշեր)։

Արդեն անցել է մեկ գիշեր, բացում ենք կափարիչը և տեսնում ենք, թե ինչ լավ մածուն է ստացվել։

Ես առաջին անգամ էի պատրաստում, երբեք այսպիսի բան չէի արել, բայց ինձ շատ դուր եկավ և սովորեցի, թե ինչպես ճիշտ մերել մածուն։

Այսօր մածուն մերելու մասին այսքանը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s